Արդեն գարուն է եկել

Standard

Արդեն գարուն է եկել: Գարունը ամենագեղեցիկ և հաճելի եղանակն է: Ծառերը բողբոջում են, ծաղիկները` ծաղկում,մրգերը` հասունանում: Արդեն քանի օր է, ինչ զգացվում է գարնան շունչը, արևն ավելի նրբանկատ է դարձել, ամենուրեք գլուխ է բարձրացնում ծաղիկների փունջը: Փողոցներն ավելի մարդաշատ են դարձել, տաք արևից մարդկանց տրամադրությունը ավելի է բարձրացել: Գարունը արդեն իր գեղեցիկ շողերն է փռել քաղաքի վրա: Գարունը ամենալավ, ամենահիասքանչ եղանակն է:Աշխարհը գարնանը ավելի է գեղեցկանում` ծառերով, ծաղիկներով և ծիտիկների ծլվլոցով: Գարունը իմ ամենասիրած եղանակն է:

Մխիթար Սեբաստացի

Standard

Մխիթար (իսկական անունը` Մանուկ) ծնվել է 1676թ-ին Սեբաստիա (Արևմտյան Հայաստանում): Սովորել է Սեբաստիայի Սբ նշան, Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693թ-ին մեկնել է Հալեպ, որտեղ ծանոթացել է միսիոներների հետ: 1696թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699թ-ին` վարդապետ: 1701թ-ին Կոստանդնապոլսում հիմնադրել է միաբանություն: 1706թ-ին Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 1712թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից` 1715թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717թ-ին Վենետիկի Ծերակույտը Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին  կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով,կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Սեբաստացու անունով Երևանում կոչվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը:

Համբարձման տոն

Standard

Խաչելիությունից հետո հարություն առնելով ՝ Հիսուս Քրիստոսը հանդիպեց առաքյալներին և պատվիրեց նրանց գնալ Ձիթեյանց լեռը: Այստեղ Հիսուսը օրհնեց առաքյալներին , պատվիրեց քարոզել ու տարածել քրիստոնեությունը: Այնուհետև նա համբարձվեց, բարձրացավ երկինք: Երկրից երկինք Հիսուսի այս փոխադրվելը նոր կտակարանում անվանվում է համբարձում: Համբարձման տոնը Հայոց եկեղեցու շարժական տոներից է:Եկեղեցին այն կատարում է Զատիկին հաջորդող քառասուներորդ օրը:

Ուսումնական ճամփորդություն

Standard

Մայիսի 28-ին մենք դասարանով գնացել էինք Ապարան՝ Լուսագյուղ: Մեծ հետաքրքրությամբ և մի քիչ դժվարությամբ հաղթահարեցինք բարձունքը և հասանք Թուխ Մանուկ եկեղեցի: Այնտեղ երգեցինք մեր հոգևոր երգը, նկարվեցինք եկեղեցու բակում գտնվող խաչքարերի մոտ: Սարն իջնելուց ես և մայրիկս հավաքեցինք շատ գեղեցիկ ծաղիկներ: Ճանապարհին մենք այցելեցինք և տեսանք հրամանատար, պատերազմի հերոս՝ Դրաստամատ Կանայանի հուշաքարը: Մեծ բավականությամբ, բարձր տրամադրությամբ և հիացած մեր Հայաստանի գեղեցիկ բնությամբ՝ վերադարձանք տուն:

Իմ ամառը

Standard

sl373029

Ամառային արձակուրդը ես անցկացրել եմ շատ հետաքրքիր: Հաճախել եմ լողի և քիչ թե շատ սովորել լողալ:
Ամռանն ընտանիքիս հետ եղանք Ջրաշխարհում, որտեղ ես լողում էի հայրիկիս օգնությամբ, մենք անցկացրինք շատ ուրախ և անակնկալներով լի օր: Ամռան ընթացքում եղել ենք Հայաստանի տարբեր վայրերում և հիացել Հայաստանի գեղեցիկ բնությամբ: Բայց իմ ամենալավ և հաճելի օրը՝ իմ ծննդյան օրն էր: Օգոստոսի 31-ին ես դարձա 8 տարեկան: Այդ օրը ես ընկերներիս և իմ սիրած հերոսների հետ մի լավ զվարճացա Մուլտիկնիկում: Ահա թե ինչպես եմ անցկացրել արձակուրդս, իսկ հիմա արդեն գնում եմ դպրոց և ուրախ եմ, որ հանդիպեցի ընկերներիս: